Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Նադալը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում է

Նադալը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հեշտությամբ հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուրն քաղաքում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում Նադալը մրցեց Արգենտինայից Ֆեդերիկո Դելբոնիսի հետ: 2 ժամ 31 րոպե ձգված մրցախաղում իսպանացին հաղթեց երեք սեթերում` 6:3, 7:6, 6:1 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնությանտղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: ԱվստրալականՄելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ ՆաոմիՕսական:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am