Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հետաքննությունը կտա Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ.Արմեն Գրիգորյան

Հետաքննությունը կտա Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ.Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքներով արված բացահայտումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանում կոռուպցիոն խնդիրները շատ-շատ են և դրանք են հիմանական պատճառը, որ երկիրը չի կարողանում զարգանալ: «Նախկինում խոսել ենք կոռուպցիոն խնդիրների մասին, ասել ենք, որ համակարգը թաղված է դրա մեջ, և մենք չենք կարողանում զարգանալ հենց դրա պատճառով: Պետք է ասեմ, որ իշխանությունը պատասխանատվություն ունի երկրում գոյություն ունեցող կոռուպցիոն դեպքերի հետ կապված»,- ասաց Գրիգորյանը:  

Նա նշեց, որ կատարվող հետաքննություն կպարզի, թե ովքեր են տեղյակ եղել այդ դեպքի մասին, ովքեր ոչ: Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաները պետք է տրվեն:  

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին: Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Խուզարկության ընթացքում Արշալույս գյուղի հանգստյան տուն, 28 հասցեից առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորի հանգստյան տանը հայտնաբերվել է սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am