Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի հայ ուսանողների հետ

1 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի հայ ուսանողների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-ից 7-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումներն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում