Տարածաշրջանային

Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները 

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները 

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը բոյկոտել էր նախագահական ընտրությունները, չի ճանաչում դրանց արդյունքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ազգային խորհուրդը հայտարարել է, որ ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունները խախտել են Ադրբեջանի միջազգային պարտավորությունները և հակասել երկրի սահմանադրությանը:

Ընդդիմադիր ուժի փոխանցմամբ` ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը և լեգիտիմ չեն:

Ընդդիմադիրները նշել են, որ իրականում ընտրություններին մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը և որ քվեների մյուս մասը կեղծիքների արդյունք է:

«Ընտրության ընթացքում իրականացվել են նախորդ ընտրությունների կեղծիքները, կազմակերպվել են «կարուսելներ», մեկ անձը քվեարկել է մի քանի անգամ: Տեղի են ունեցել լցոնումներ»,-նշվում է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հայտարարության մեջ:

Ազգային խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են Ադրբեջանում արդար ընտրությունների համար մղվող պայքարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում