Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացումից հետո Լեհաստանն արագացված ընթացակարգով կվավերացնի այն

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացումից հետո Լեհաստանն արագացված ընթացակարգով կվավերացնի այն

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը կփորձի հնարավորինս արագացված ընթացակարգով վավերացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, երբ այն կվավերացնի Հայաստանի խորհրդարանը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին:

«Մեր քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի կողմից փաստաթուղթը վավերացնելուց հետո Լեհաստանը հնարավորինս արագացված ընթացակարգով կփորձի վավերացնել այն, ինչպես նաև կմիջնորդի, որպեսզի այդ գործընթացն արագացվի նաև ԵՄ անդամ երկրներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ռոցկին:

Նա հավելեց, որ, հաշվի առնելով Լեհաստանի փորձը, այդ գործընթացը երկարատև կլինի, սակայն շեշտեց, որ դրականն ու հուսադրողն այն է, որ սկսվելու են կոնկրետ գործողություններ փոքր քայլերով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում