Տարածաշրջանային

Բրիտանական հետախուզությունը կսկսի ուսումնասիրել Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիոն գործարքները

2 րոպեի ընթերցում

Բրիտանական հետախուզությունը կսկսի ուսումնասիրել Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիոն գործարքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բրիտանիայի հետախուզությունը և Ազգային հանցավորության գործակալությունը սկսելու է վերահսկել և քննություն իրականացնել կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ կասկածվող անձանց ֆինանսական և գործարար վարքագծի շուրջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Ազատություն ռադիոկայան»-ի բրիտանական աղբյուրի փոխանցմամբ, գաղտնի հետաքննության է ենթարկվելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողմից այդ երկրում իրականացվող բիզնես-կոմերցիոն գործունեությունը:

Ադրբեջանում իշխող Ալիևյան ընտանիքի կողմից փողերի լվացման մասին անընդհատ նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման (Organized Crime and Corruption Reporting Project) նախագիծը 2017 թ. ամռան վերջին հրապարակել էր տեղեկություն, ըստ որի Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: Նշվում է, որ գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին: Վճարման սխեման հատկապես հաջող է անցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականին Ադրբեջանի համար խիստ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ: Այդ քվեարկությունը կապված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում