Տարածաշրջանային

Էրդողանը մեղադրել է Օբամային իրենց դավաճանելու մեջ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը մեղադրել է Օբամային իրենց դավաճանելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային իրենց դավաճանելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Օբամայի նախագահության ժամանակահատվածում թուրքական կողմը նախաձեռնել էր Սիրիայում ևս մեկ գործողություն իրականացնել: «Այդ գործողությունը նպատակ ուներ Մանբիջը մաքրել ահաբեկիչներից, սակայն Օբաման չպահեց իր խոստումը, դավաճանեց մեզ: Մենք արեցինք այն, ինչ մեզնից հասնում էր, սակայն նրանք չարեցին դա»,- հայտարարել է Էրդողանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում