Տարածաշրջանային

Թուրքիան խոստովանել է «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում իր կորուստները

2 րոպեի ընթերցում

 Թուրքիան խոստովանել է «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում իր կորուստները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Սիրիայի Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում թուրքական կողմը չեզոքացրել է Քրդական բանվորական կուսակցության (PKK), «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD), ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման 260 անդամի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գլխավոր շտաբից հայտնել են նաև, որ գործողության շրջանակում թուրքական զինուժը երեք կորուստ է գրանցել:

«Ձիթենու ճյուղ» գործողության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հեռախոսազրույցներ ունենալ տարբեր երկրների ղեկավարների հետ: Նա խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ակնկալվում է, որ առաջիկայում տեղի կունենա հեռախոսազրույց Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում