Միջազգային

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական ռազմական օբյեկտի ուղղությամբ 

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական ռազմական օբյեկտի ուղղությամբ 

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը շաբաթ գիշերը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Էլ-Կիսվա շրջանում տեղակայված ռազմական օբյեկտի ուղղությամբ հրթիռային հարվածներ է հասցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Al Ekhbariya հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ հրթիռներից մեկը հարվածել է ռազմական դիրքին և հասցրել նյութական վնաս:

«Սիրիական հակաօդային ուժերը բացել են պատասխան կրակ և ոչնչացրել հակառակորդի երկու թիրախ»,- ասված է հայտարարության մեջ:

Հեռուստաընկերությունն իսրայելական նոր հարձակումն անվանել է «բացահայտված ագրեսիա»: Զինվորականների շրջանում կորուստների մասին չի հաղորդվում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում