Քաղաքականություն

Արա Բաբլոյանը Հայաստանի եւ Նիդեռլանդների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ է տեսնում  

2 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանը Հայաստանի եւ Նիդեռլանդների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ է տեսնում  

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Նիդեռլանդների Թագավորության միջեւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա տարբեր ուղղություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլլի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում: Հուսով եմ՝ այն ծանրակշիռ ներդրում կլինի մեր երկրների միջխորհրդարանական, միջպետական հարաբերությունների առավել խորացման եւ զարգացման գործում՝ հիմք դնելով ավելի սերտ փոխհարաբերությունների: Ամփոփելով հադիպումը՝ կցանկանայի նշել, որ այն բավականին արդյունավետ էր, եւ վստահ եմ, որ ապագայում իր տեսանելի արդյունքները կունենա: Մենք մեր գործընկերների հետ կարեւորում ենք մեր երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ ձեւաչափերով միջազգային կազմակերպությունների շրջանակում: Այս ուղղությամբ մեր խորհրդարաններն առավել ակտիվ ջանքեր կգործադրեն»,- ասաց ԱԺ նախագահը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ համագործակցության լավ ասպարեզ է ստեղծված թե՛ տնտեսական, թե՛ գիտակրթական, եւ թե՛ մշակութային բնագավառներում:

«Վստահ եմ՝ այս այցն առաջիկայում նոր շունչ կհաղորդի երկու բարեկամ երկրների հարաբերություններին»,-եզրափակեց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում