Տարածաշրջանային

Քուրդ զինյալները Թուրքիայում ռազմական մեքենաների վրա ական են նետել

1 րոպեի ընթերցում

Քուրդ զինյալները Թուրքիայում ռազմական մեքենաների վրա ական են նետել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրկին հարձակում են գործել թուրք զինվորականների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, զինյալներն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ական են նետել Բիթլիս-Դիարբեքիր ճանապարհի այն հատվածին, որտեղով անցնելիս են եղել զրահապատ երկու ռազմական ավտոմեքենա:

Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Հարձակում գործած PKK-ի մարտիկներին հայտնաբերելու նպատակով տարածքում լայնածավալ գործողություններ են մեկնարկել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում