Հայ գիտակները Բաթումի ինտելեկտուալ խաղերի առաջնությունում հաղթել են ադրբեջանցիներին
18:00, 2 Օգոստոս 2015
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գիտակների «ՆՈՒԻԽ» թիմը հաղթող է ճանաչվել Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնության «Բրեյն Ռինգ» խաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ գիտակների թիմը եզրափակիչում հանդիպել է ադրբեջանական «Բակինսկայա ժեմչուժինա» թիմին՝ հաղթանակ տոնելով վերջինիս նկատմամբ:
Բաթումում մեկնարկած Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը մասնակցում է Հայաստանը ներկայացնող 8 թիմ` «Պերեզագրուզկա», «Նուիխ-Թելսել», «Հայաստան», «Նեմեսիս», «Բլեք Սթար», «Պրոմեթեյ», «Կոտայք», «Արսենալ»:
Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադերբեջանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և մերձբալթյան երկրների մոտ 50 թիմեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում