Հայ գիտակները Բաթումի ինտելեկտուալ խաղերի առաջնությունում հաղթել են ադրբեջանցիներին

18:00, 2 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գիտակների «ՆՈՒԻԽ» թիմը հաղթող է ճանաչվել Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնության «Բրեյն Ռինգ» խաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հայ գիտակների թիմը եզրափակիչում հանդիպել է ադրբեջանական «Բակինսկայա ժեմչուժինա» թիմին՝ հաղթանակ տոնելով վերջինիս նկատմամբ:

Բաթումում մեկնարկած Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը մասնակցում է Հայաստանը ներկայացնող 8  թիմ` «Պերեզագրուզկա», «Նուիխ-Թելսել», «Հայաստան», «Նեմեսիս», «Բլեք Սթար», «Պրոմեթեյ», «Կոտայք», «Արսենալ»:

Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադերբեջանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և մերձբալթյան երկրների մոտ 50 թիմեր:


© 2009 ARMENPRESS.am