Տարածաշրջանային

Թուրքական ռազմական ինքնաթիռները հարձակվել են PKK-ի դիրքերի վրա

1 րոպեի ընթերցում

Թուրքական ռազմական ինքնաթիռները հարձակվել են PKK-ի դիրքերի վրա

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Թուրքական ռազմական ինքնաթիռների գործողության փաստը հաստատել է PKK-ի ռազմական թևերից համարվող՝ «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի (HPG) լրատվական ծառայությունը: Թուրքիայի զինուժի գործողությունների հետևանքով մարդկային կորուստների մասին չի հաղորդվում:

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2013 թվականի մարտի 21-ին քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ, որով քրդերի առաջնորդը կոչ արեց քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից սկսած` քուրդ զինյալները սկսեցին լքել երկրի տարածքը: Նախատեսվում էր, որ մինչև սեպտեմբեր երկրում քուրդ զինյալներ այլևս չեն լինի:Սակայն թուրք-քրդական հաշտեցման գործընթացը հետագայում մտավ փակուղի: Քրդական կողմը մեղադրեց Թուրքիայի իշխանություններին անգործության և իրենց առջև դրված նախապայմանները չիրականացնելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում