Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցել է Հռոմի պապին Ներսես Պետրոս ԺԹ-ի վախճանի կապակցությամբ

Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցել է Հռոմի պապին Ներսես Պետրոս ԺԹ-ի 
վախճանի կապակցությամբ

ԷՋՄԻԱԾԻՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 26-ին ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` Հայ Կաթողիկե Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու վախճանման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից վշտակցություն է հայտնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր դասին և հավատացյալներին:

Նորին Սրբությունն ընդգծել է լուսահոգի Պատրիարքի երկար տարիների նվիրյալ ծառայությունը Հայ Կաթողիկե Եկեղեցու անդաստանում` ի խնդիր Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման, հոգևոր ժառանգության պահպանման ու արժևորման: 
Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել, որ Տերը երկնային երանական բարձունքներում լույսերի մեջ քաղցրությամբ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Ներսես Պետրոս ԺԹ Հայ Կաթողիկե Պատրիարքի և Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը շնորհի Հայ Կաթողիկե Եկեղեցու վշտակիր միաբանությանը և հավատացյալներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am