Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» համաժողովին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է 
«Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն  Ավստրիայում մասնակցել է Համաշխարհային բանկի կազմակերպած «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին և գիտաժողովին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ համաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք ելույթներ՝ ուղղված ուսուցիչների դերի, քաղաքականության և մասնագիտական զարգացման պայմաններին առնչվող տարատեսակ մարտահրավերներին:

 ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը աշխատաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը ներկայացրել է ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը, դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունը: Նա անդրադարձել է ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր՝ փոփոխված համակարգին՝ կարևորելով յուրաքանչյուր ուսուցչի կարիքի վրա հիմնված վերապատրաստման և ատեստավորման գործընթացի կազմակերպումը:

 Նախարարի տեղակալի խոսքով՝ հայաստանյան փորձը միջազգային գործընկերների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Ներկայացված զեկույցներն ու քննարկումները հնարավորություն են տվել ծանոթանալու տարբեր երկրներում ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված քաղաքականություններին, ուսուցիչների և դպրոցների տնօրենների մասնագիտական զարգացման վերաբերյալ հետազոտություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am