1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Truthly» բջջային հավելվածը կօգնի ինքնակատարելագործվել ընկերների անկեղծ կարիծիքների շնորհիվ

«Truthly» բջջային հավելվածը կօգնի ինքնակատարելագործվել ընկերների անկեղծ 
կարիծիքների շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպիսին եմ ես կյանքում, ինչ թերություններ ու առավելություններ ունեմ, ինչպես շտկեմ բացասական հատկանիշներս և շեշտադրեմ դրականներս: Շատերս ենք նման հարցեր ուղղում մեզ` փորձելով կողքինների աչքերով նայել մեզ ու վերլուծել մեր գործողությունները: Հայ ծրագրավորողները մտածել ու ստեղծել են «Truthly» բջջային հավելվածը, որն անանուն կերպով ընկերներից կարծիք ստանալու միջոց է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի համահեղինակ Հրաչյա Մանուկյանը նշեց, որ հավելվածն ուղղված է անհատի ինքնազարգացմանը նրանց ճանաչող մարդկանց կողմից ստացվող կառուցողական կարծիքների միջոցով: «Truthly»-ն անանուն հետադարձ կապ տալու ծրագիր է, դրա միջոցով մարդը իր մասին իմանում է կարծիքներ իր շրջապատից, որը սովորական իրավիճակներում չի կարող ստանալ, քանի որ մարդիկ սովորաբար դեմ առ դեմ իրար չեն ասում այն, ինչ մտածում են: Ծրագիրն ազատություն է տալիս, բայց ամենակարևորն այն է, որ այդ ամենը կոնստրուկտիվ բնույթ ունի: Նպատակն այն չէ, որ իրար անանուն հայհոյեն, այլ որ կառուցողական բաներ ասեն, որ մարդը կատարելագործվի»,-ասաց Հրաչյա Մանուկյանը: Նրա խոսքով` հավելվածի տեստավորման փուլում պարզ է դարձել, որ 95 տոկոսից ավելի դեպքերում մարդիկ հակված են կառուցողական հետադարձ կապ ապահովել, ինչպես ծրագիրը գրողները նախապես պատկերացնում էին: «Քանի որ իրար մասին կարծիք են արտահայտում միայն ընկերները, այդքանով այդ կարծիքները ֆիլտրվում են»,-ավելացրեց Հրաչյա Մանուկյանը:

Ծրագրի նորարարությունը, ըստ «Truthly»-ի համահիմնադրի, անձնական հետադարձ կապի ապահովումն է, այսինքն` մարդը մարդու մասին է կարծիք հայտնում: «Հիմնականում հետադարձ կապի ծրագրերը օգտագործում են ընկերությունները, որ հաճախորդներից կամ ներքին անձնակազմից կարծիքներ ստանան: Այդ առումով նորարարություն է, որ մենք փորձում ենք մարդուն ինքնազարգանալու և անձնային աճ ապահովելու նոր լուծում առաջարկել»,-տեղեկացրեց Հրաչյա Մանուկյանը:

«Truthly»-ին ներկայում հասանելի է iOS հարթակում, առկա է AppStore-ում, հետագայում կպատրաստվի նաև Անդրոիդ հարթակի համար, ինչպես նաև կգործի կայք: Հավելվածի համահիմնադիր Ալեքսանդր Ադամյանն էլ հայտնեց, որ ծրագիրը, հայաստանյանից բացի, այլ շուկաներ է փնտրելու: «Այժմ ծրագիրը հասանելի է Հայաստանում և ավելի շատ գրանցվում են հենց Հայաստանից, քանի որ ուզում ենք այստեղ տարածվել, հասկանալ օգտագործողների կարծիքը, ինչ-որ փոփոխություններ անենք ու դուրս գանք այլ շուկաներ»,-ասաց նա:

«Truthly»-ի ծրագիրը վերջերս արժանացավ դրամաշնորհի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ էկոնոմիայի նախարարության կողմից իրականացվող և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նորարար գաղափարների դրամաշնորհային համաֆինանսավորվող մրցույթում: «Դրամաշնորհն ուղղվելու է ընկերություն բացելու, թիմն ընդլայնելու ծախսերին»,-հայտնեցին համահիմնադիրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]