Մարզային

Քրեական գործ է հարուցվել Գյումրու կենտրոնական զբոսայգում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած դեպքի առթիվ

1 րոպեի ընթերցում

Քրեական գործ է հարուցվել  Գյումրու կենտրոնական զբոսայգում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած դեպքի առթիվ

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական գործ է հարուցվել Գյումրու կենտրոնական զբոսայգում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած դեպքի առթիվ: Այդ օրը, ժամը 16:00-ի սահմաններում զբոսայգու Գյումրու հին թատրոնի վթարային շենքի տանիքի փլուզման հետևանքով, մոտ 8 մետր բարձրությունից ընկել և բազմաթիվ կոտրվածներով ու վնասվածքներով, նախ Գյումրու Բժշկական կենտրոն, ապա Եչևանի «Էրեբունի» կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակչուհի, 17-ամյա Դիանա Շահբազյանը: Վերջինս Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի է և կառույցի տանիքին բարձրացել էր նկարահանումներ կատարելու համար: Սակայն, ինչպես վկայում են աղջկա ընկերուհիները և մայրը, դեպքը տեղի չէր ունենա, եթե կառույցի վթարայնության մասին հիշեցնող ու զգուշացնող գոնե մեկ գրություն լիներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ դեպքի առթիվ ոստիկանության տարածքային բաժինը քրեական գործ է հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի հատկանիշներով:

Խոսքն այն շենքի մասին է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում