Քաղաքականություն

ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետ կարող է դրվել միայն մի դեպքում. ՀՀԿ խմբակցության քարտուղար

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետ կարող է դրվել միայն մի դեպքում. ՀՀԿ խմբակցության քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի Հանրապետության միջև մաքսակետ հնարավոր է միայն այն դեպքում, երբ ԼՂՀ-ն, որպես ազատ և ինքնիշխան պետություն, որոշում կայացնի միանալ Եվրոպական միությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողների բարձրացրած հարցին ի պատասխան, ասաց ԱԺ ՀՀԿ խմբացկության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությունը, թե որոշակի փոխզիջումներ են եղել պայմանագրի ստորագրման ժամանակ, պարզապես նրա` նախկինում արտահայտած մտքի շարունակությունն է, որը, սակայն, որևէ փաստաթղթում չի արձանագրվել: «Դեռևս բանակցությունների ընթացքում, երբ Աստանայում Նազարբաևը հարց բարձրացրեց, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ սահմաններով է անդամակցելու ԵՏՄ-ին, և արդյոք Ղարաբաղը ՀՀ-ի մաս է, թե ոչ, այդ բանավոր խոսքերը բանակցությունների ընթացքում վերջնական փաստաթղթում չեն արձանագրվել: Նազարբաևի բանավոր հայտարարությունները բանավոր ի գիտություն են ընդունվել»-ասաց Գագիկ Մելիքյանը` հավելելով, որ Նազարբաևը, իր նախկին հայտարարությունը հիմք ընդունելով, չէր կարող նման հայտարարություն չանել:

Պատգամավորի հավաստմամբ` ԼՂՀ-ն և ՀՀ-ն մեկ տնտեսական միավոր են, և չեն կարող առանձին լինել իրարից` չնայած, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է` իր սահմաններով, սահմանադրությամբ, խորհրդանիշներով:

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց Եվրասիական տնտեսական միության անդամակցելու պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում