Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ազնավուրը խոստացել է Էրդողանին Ծիծեռնակաբերդ ուղեկցել

Ազնավուրը խոստացել է Էրդողանին Ծիծեռնակաբերդ ուղեկցել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրն իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան շարունակում է ժխտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազնավուրը հայտնել է RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նշելով, որ Էրդողանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` 2015 թվականի ապրիլի 24-ին հրավիրրվել է Հայաստան, Ազնավուրը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը դեռևս որևէ կերպ չի արձագանքել հրավերին: «Նա դեռ չի պատասխանել, բայց եթե նա գա, ես էլ նրա հետ կգնամ»,- հայտնել է շանսոնյեն:

Անդրադառնալով այն փաստին, որ ինքն արդեն 90 տարեկան է, Ազնավուրը հույս է հայտնել, որ նախքան իր վախճանը հայերի ու թուրքերի միջև հարաբերությունները կկարգավորվեն:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին: Նախագահն այս հայտարարությունն արել է 2014թ. մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին: «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է ՀՀ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am