Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Անցկացվեց Հայաստանի ԱԷԿ-ի անվատանգության բարձրացմանը նվիրված համաժողով

Անցկացվեց Հայաստանի ԱԷԿ-ի անվատանգության բարձրացմանը նվիրված 
համաժողով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման նպատակով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և դոնոր պետությունները ՀԱԷԿ-ում անցկացրին տեխնիկական համաժողով: Վեցերորդ անգամ կազմզկերպված համաժողովին քննարկվում էին Հայաստանի ԱԷԿ-ին ցուցաբերվող միջազգային օգնության համակարգմանը վերաբերող հարցեր:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր բացման խոսքում նշեց, որ Հայաստանը չափազանց կարևորում է ընտրված ձևաչափը` ԱԷՄԳ-ի համակարգման ներքո գտնվող էներգաբլոկի անվատանգության մակարդակի բարձրացման նպատակով: «Մասնակից բոլոր երկրները` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ԵՄ-ն, Չեխիան, Սլովակիան, մեծ ներդրում ունեն գործող էներգաբլոկը տեխնիկապես նորմալ վիճակում պահելու հարցում: Մենք կցանկանայինք, որ օժանդակության այս ձևաչափը շարունակական դառնար մինչև 2026 թվականը`ԱԷԿ-ի  բլոկի կանգառը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը: Երվանդ Զախարյանը համաժողովի մասնակիցներին տեղեկացրեց, որ ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն գործող էներգաբլոկի շահագործման երկարացման ծրագրում ներառելու անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված 6-րդ տեխնիկական համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ԱԷՄԳ ներկայացուցիչ Միրոսլավ Լիպարը: «Տպավորված եմ այն ներկայացուցչական կազմով, որ մասնակցում են այս համաժողովին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մասնակից բոլոր պետութուններին օժանդակության համար: Նախորդ համաժողովի ժամանակ ընդգծվեց այն փաստը, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իրականացվող խորհրդակցությունները լավ գործիք են անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների համակարգման և ճշգրիտ տեղեկատվության տարածման համար: Հայաստանի ԱԷԿ-ի մոդեռնիզացման համար լուրջ ֆինանսավորման կարիք կարող է առաջանալ: Դրա համար հարկավոր է մասնակից պետությունների օժանդակությունը»,- ասաց Լիպարը:

2014 թվականի մարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման» ծրագրին: Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ 2013 թվականին պարզ դարձավ, որ ֆինանսական խնդիրներից ելնելով, Հայաստանը չի կարողանում իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը, և անհրաժեշտություն կա գործող էներգաբլոկի աշխատանքը երկարաձգել 1տարով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am