1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալիևի խորհրդականները ռազմարվեստից շատ բան չեն հասկանում. Կոմանդոս

Ալիևի խորհրդականները ռազմարվեստից շատ բան չեն հասկանում. Կոմանդոս

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) լրագրողների հետ հանդիպման էր եկել քարտեզով: Քարտեզում պատկերված էին Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կոմանդոսը ներկայացնում է, որ քարտեզի ողջ երկայնքով կանգնած են երկու երկրների զինակոչիկները: «Երկու կողմում էլ կանգնած են 18-20 տարեկան զինակոչիկներ եւ նրանք երկուսն էլ պաշտպանում են իրենց հայրենիքը, սակայն մեկ տարբերությամբ` սահմանին կանգնած հայ զինվորը պաշտպանում է իր հայրենիք, մինչդեռ հակառակ կողմի զինվորը երբեմն չի հասկանում, թե ինչն է պաշտպանում, քանի որ Ադրբեջանը միատարր չէ, իսկ ազգային բոլոր փոքրամասնությունները ենթարկվում են սարսափելի ճնշումների եւ խոշտանգումների»,- ասում է Կոմանդոսը:

 Արցախի հերոսի գնահատմամբ, սահմանին լարվածության բարձրացումն Ալիեւի կողմից արհեստական կերպով է արվում: Այդ կերպ, Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, թե իբր իր երկրում բարոյահեգոբանական վիճակը, հայրենասիրությունը բարձր մակարդակի վրա է: «Ալիեւը փորձում է ինքն իրեն համոզել, որ իր զինվորները ցանկանում են եւ կարող են պատերազմել»,- ասաց Կոմանդոսը` հավելելով, որ դիրքային առումով Հայաստանը շատ ավելի լավ վիճակում է եւ արհեստական լարվածությունից խուսափելու համար Արցախի հերոսն առաջարկում է լինել նախաձեռնող ու հասցնել առաջին հարվածը:

 «Ես զինվորական եմ, ինչու պետք է ինձ նախազգուշացնեն պատերազմով, իսկ մենք` ոչ, այն պարագայում, երբ հայ զինվորականները շատ լավ տիրապետում են իրենց ու թշնամու ուժերին եւ հնարավորությունների: Ես չեմ ասում պատերազմի վերսկսում, սակայն թշնամին պետք է հասկանա, որ մենք միայն պատասխանողի դերում չենք: Պետք է լինել ավելի ակտիվ, որպեսզի թշնամին չհամարձակվի ակտիվանալ եւ սահմանային լարվածությունը մեծացնել»,- ասում է Կոմանդոսը` հավելելով, որ այս պարագայում կոնկրետ կետերի եւ կոնկրետ դիրքերի ուղղությամբ պետք է լինել հարձակողական:

Նրա խոսքերով, վերջին իրադարձությունները փաստեցին, որ Ալիեւի խորհրդականներն այնքան էլ գրագետ չեն ռազմական գործի հարցում եւ հերթական անգամ ապացուցվեց, որ նրանք ռազմարվեստի առումով գրեթե ոչինչ չեն հասկանում, եւ եթե պատերազմը սկսվի, նրանք տանուլ կտան:

Այս պարագայում, ըստ Կոմանդոսի, միջազգային հանրությունը չի կարող Հայաստանին մեղադրել ագրեսիայի մեջ, քանի որ հրադադարի կնքումից հետո տարիներ շարունակ Ադրբեջանը խախտում է զինադադարի համաձայնագիրը, սակայն միջազգային  կազմակերպությունները, ԵԱՀԿ-ն միշտ համահարթեցման քաղաքականություն են իրականացնում եւ կողմերին կոչ անում չխախտել կրակի դադարեցման ռեժիմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]