Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը չի ցանկանում 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում տեսնել
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԵծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Կլեգը հայտարարել Է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի դերը Ուկրաինայում ծավալվող ռազմական իրադարձություններում, Ռուսաստանին պետք Է զրկել 2018թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Sunday Timesե բրիտանական հանդեսը:
«Եթե Ռուսաստանը ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից չզրկվի, ապա ուկրաինական իրադարձություններից հետո հանրությունը մեր կողմից իր նկատմամբ վերաբերմունքը անղեղծ չի կարողանա համարել»,- ասել Է Քլեգը:
Մինչդեռ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շթայնմայերը արդեն հայտարել Է, որ գերմանացի դիվանագետները դեմ են 2018թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության վայրի փոխարինման վերաբերյալ բանավեճ սկսելուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում