Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Թոնի Կրոսը Եվրո-2024-ից հետո ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Թոնի Կրոսը Եվրո-2024-ից հետո ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլային ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Թոնի Կրոսը Եվրոպայի առաջնության ավարտից հետո կավարտի պրոֆեսիոնալ կարիերան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ֆուտբոլիստը:

«2014 թվականի հուլիսի 17-ը փոխեց կյանքս ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլ նաև որպես մարդու, այդ օրը ներկայացա որպես Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ: Այդ կերպ մեկնարկեց մի նոր ճանապարհորդություն աշխարհի մեծագույն ակումբում: 10 տարի անց  այս ճանապարհը մոտենում է ավարտին: Երբեք չեմ մոռանալու այս անհավանական հաջող շրջանը: Այս ամենը ենթադրել է տալիս, որ իմ պրոֆեսիոնալ կարիերան կավարտվի այս ամռանը` Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Ինչպես նախկինում ասել եմ` «Ռեալ»-ը ներկայիս ու վերջին ակումբն է, որտեղ խաղում եմ ու խաղալու եմ»,-ասել է ֆուտբոլիստը:

Թոնի Կրոսը «արքայական ակումբի» կազմում անցկացրել է 300-ից ավելի հանդիպում, որի կազմում 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, նույնքան անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, Սուպերգավաթակիր, 5 անգամ էլ նվաճել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am