Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Ազգային ժողովի մայիսի 21-ի նիստում՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և դրանում նաև եկեղեցու ներքաշվելուն։

 «Կրկին փորձ արվեց մարդկանց հույզերի վրա խաղալով, շարժում գեներացնել։ Փորձը չհաջողվեց»,-ասաց ԱԺ նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ շարժման կողմից հիմա իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու ստրատեգիա է ընտրվում։

«Ես շատ ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամենի մեջ։ Կարծում եմ, նաև եկել է ժամանակը, որ մենք քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են, եկեղեցու հանդեպ ինչու դա  չի կիրառվում։ Եվ ես կարծում եմ, որ մենք այդ հարցը մոտ ժամանակներում պետք է քննարկենք»,-ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով պետք է վերանայել և հասկանալ, թե ինչով է պայմանավորված եկեղեցու օրենքից ավելի բարձր դիրքը հարկ վճարող գործարարից, որի վճարումներն ուղղվում են բանակին։

«Խոշոր հարկատուներն իմ համար ամենակարևոր մարդիկ են՝ իրենք ֆինանսավորում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»,-ասաց Սիմոնյանը՝ տարակուսելով, թե ինչու նրանք պետք է հարկ վճարեն, իսկ եկեղեցին՝ ոչ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am