Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը չի ցանկանում 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում տեսնել

17:39, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԵծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Կլեգը հայտարարել Է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի դերը Ուկրաինայում ծավալվող ռազմական իրադարձություններում, Ռուսաստանին պետք Է զրկել 2018թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Sunday Timesե   բրիտանական հանդեսը:

«Եթե  Ռուսաստանը ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից  չզրկվի, ապա ուկրաինական իրադարձություններից հետո հանրությունը մեր կողմից իր նկատմամբ վերաբերմունքը անղեղծ չի կարողանա համարել»,- ասել Է Քլեգը:

Մինչդեռ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շթայնմայերը արդեն հայտարել Է, որ գերմանացի դիվանագետները դեմ են 2018թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության վայրի փոխարինման վերաբերյալ  բանավեճ սկսելուն:


© 2009 ARMENPRESS.am