Միջազգային

ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը և Մոլդովան ստորագրել են անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը:

«Մոլդովան այսօր դարձել է առաջին երկիրը, որը ԵՄ-ի հետ ստորագրել է անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին համաձայնագիր», -ասել է նա ԵՄ-Մոլդովա խորհրդի նիստից հետո և հույս հայտնել, որ Մոլդովային կհետևեն շատ այլ երկրներ:

Բորելը հավելել է, որ Բրյուսելը, կնքելով նման համաձայնագրեր, կձգտի ստեղծել բարեկամների ցանց, որոնք համագործակցում են անվտանգության և պաշտպանության հարցերում:

Ստորագրված համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն, ի թիվս այլ հարցերի, կիբերանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում