Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԵՄ-ն և Մոլդովան համաձայնագիր են կնքել անվտանգության բնագավառում գործընկերության շուրջ

ԵՄ-ն և Մոլդովան համաձայնագիր են կնքել անվտանգության բնագավառում 
գործընկերության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը և Մոլդովան համաձայնագիր են ստորագրել պաշտպանության և անվտանգության բնագավառում գործընկերության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր կնքեց Եվրոպական Միության հետ: Նման գործընկերությունը կմեծացնի այս երկրի կայունությունը: Այն թույլ կտա միասին լուծել անվտանգության բնագավառի խնդիրները, ավելի արդյունավետ դարձնել մեր փոխգործակցությունը, ուսումնասիրել համագործակցության նոր բնագավառներ», - գրել է Բորելը X սոցիալական հարթակում։

Reuters-ի փոխանցմամբ՝ մարտին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է պաշտպանական համագործակցության համաձայնագիր Ֆրանսիայի հետ՝ նշելով, որ Ռուսաստանը նորից ջանքեր է գործադրում՝ ապակայունացնելու Մոլդովան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am