Հասարակական

Հովիկ Աբրահամյանը այցելեց Մովսես և Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղեր

2 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը այցելեց Մովսես և Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղեր

ԻՋԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում եղավ նաև սահմանամերձ Մովսես և Վերին Կարմիրաղբյուր համայնքներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղակիցը, կառավարության ղեկավարը հանդիպեց սահմանամերձ գոտու բնակիչներին, ծանոթացավ նրանց խնդիրներին և պատասխանեց հուզող հարցերին:

«Այս գյուղերը ոչ թե սահմանամերձ են, այլ սահմանապահ, և գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Ձեր բոլոր խնդիրները առաջնահերթ կարգով կքննարկվեն կառավարությունում և կգտնվեն համապատասխան լուծումներ: Մենք շնորհակալ ենք, որ այս սահամանապահ գյուղերի բնակիչները չեն լքում իրենց բնակավայրերը և այդպիսով նաև պաշտպանում են իրենց հայրենիքը», - նշեց Հովիկ Աբրահամյանը:

Նշված գյուղերի բնակիչները բարձրացրեցին սոցիալական տարբեր հարցեր: Աբրահամյանը նախ տեղեկացրեց, որ կառավարությունը 15-ական միլիոն դրամ է հատկացրել Մովսես և ՎերինԿարմիրաղբյուր գյուղերի համար կոմբայններ գնելու նպատակով, որոք գյուղերին կհատկացվեն մեկ ամսից: Վարչապետը նաև խոստացավ կարգավորել Վերին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի գույքի տրամադրման, ինչպես նաև քննարկել սահմանամերձ գյուղերի բնակիչների ավանդների առաջնային կարգով տրամադրման հարցերը:

Վերին Կարմիրաղբյուր գյուղն ընդգրկված չէ սահմանամերձ համայնքների ցանկում և վարչապետը հանձնանարարեց, որպեսզի համապատասխան փաստաթղթերը ներկայացվեն, ինչը թույլ կտա գյուղին օգտվել տարբեր արտոնություններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում