Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Պարույր Հայրիկյանի վիրահատման հարցն առայժմ անորոշ է

Պարույր Հայրիկյանի վիրահատման հարցն առայժմ անորոշ է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նախկին թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը շարունակում է բուժումը Հոլանդիայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանի ազգական Վրեժ Զատիկյանը: «Պարույր Հայրիկյանը բուժումից դժգոհ չէ, սակայն բուժման փուլերի մասին որոշումները դանդաղ են կայացվում, դեռ չի հստակեցվել` վիրահատություն լինելու է, թե ոչ: Բացի դրանից, ձեռքի հատվածում ցավերը դեռ շարունակվում են»,- ասաց Զատիկյանը` հույս հայտնելով, որ առաջիկա օրերին կհստակեցվի վիրահատության հարցը:

Նրա խոսքով` վերադարձի օրը ևս դեռ հստակ չէ:

Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազար դրամ հատկացրեց ՀՀ առողաջապահության նախարարությանը` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի բուժումը շարունակելու համար:

2013թ-ի հունվարի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց մահափորձ իրականացվեց քաղաքական գործիչ, 2013թ-ի փետրվարի 18-ի նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Կրակոցից վնասվել է նրա նյարդային համակարգը: 

Փետրվարի 7-ին ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Նրան մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am