Պարույր Հայրիկյանի վիրահատման հարցն առայժմ անորոշ է
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նախկին թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը շարունակում է բուժումը Հոլանդիայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանի ազգական Վրեժ Զատիկյանը: «Պարույր Հայրիկյանը բուժումից դժգոհ չէ, սակայն բուժման փուլերի մասին որոշումները դանդաղ են կայացվում, դեռ չի հստակեցվել` վիրահատություն լինելու է, թե ոչ: Բացի դրանից, ձեռքի հատվածում ցավերը դեռ շարունակվում են»,- ասաց Զատիկյանը` հույս հայտնելով, որ առաջիկա օրերին կհստակեցվի վիրահատության հարցը:
Նրա խոսքով` վերադարձի օրը ևս դեռ հստակ չէ:
Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազար դրամ հատկացրեց ՀՀ առողաջապահության նախարարությանը` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի բուժումը շարունակելու համար:
2013թ-ի հունվարի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց մահափորձ իրականացվեց քաղաքական գործիչ, 2013թ-ի փետրվարի 18-ի նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Կրակոցից վնասվել է նրա նյարդային համակարգը:
Փետրվարի 7-ին ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Նրան մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:
- Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեմ մահափորձին առնչություն չունի. Սեդրակյանի
փաստաբան
Փաստաբանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան - Ամբաստանյալը շարունակում է Հայրիկյանին սպանելու նպատակ չունենալու
պնդումները
«Ինչպես արդեն ասել ենք, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը Հայրիկյանին վախեցնելու, առավել ևս` սպանելու հանձնարարություն մեզ չի տվել, դա ինձ առաջարկել է Սամվել Հարությունյանը»,- ասել է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը: - Հայրիկյանի գործով ամբաստանյալը հայտարարեց, թե
Վարդան Սեդրակյանին որպես պատվիրատու են նշել նրանից գումար շորթելու
համար
Դատախազ Արամ Ամիրզադյանը, նկատելով զգալի հակասություններ Պողոսյանի նախաքննական 9 ցուցմունքներում և այսօրվա հնչեցրած ցուցմունքում, միջնորդություն ներկայացրեց դատարան: - Պարույր Հայրիկյանը խոսեց դիմումը հետ վերցնելու, Ղուկասյանի հացադուլի,
Բագրատյանի դավաճանության եւ խանդի մասին
Նա հայտարարում է,ո ր նախընտրեց կայուն իրավիճակը: - Պարույր Հայրիկյանը մտածված մոլորեցրել էր հանցագործներին. Կարո
Եղնուկյան
Մինչև ձերբակալվածներին գտնելը Պարույր Հայրիկյանը մտածված որոշ տվյալներ էր տվել, որպեսզի մոլորեցներ հանցագործներին: