Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեմ մահափորձին առնչություն չունի. Սեդրակյանի փաստաբան

Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեմ մահափորձին առնչություն չունի.  Սեդրակյանի 
փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էպոսագետ Վարդան Սեդրակյանի  դատապաշտպան Ալեքսանդր Սիրունյանն անհամբեր սպասում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմանը: Եթե այն չգոհացնի պաշտպանին ու վստահորդին, ապա վերջիններս դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նոյեմբերի 20-ին հրավիրված ասուլիսում նման հայտարարությամբ հանդս եկավ Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: «Մեզ համար շատ կարևոր է, որ գործն արագ քննեն, որից հետո մենք կորոշենք մեր անելիքները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Նրա խոսքով` ԱԻՄ առաջնորդի դեմ մահափորձը «փաթաթել են Վարդան Սեդրակյանի վզին», չնայածոր նա ոչ մի առնչություն չունի դրան: Իսկ Սեդրակյանին անուղղակիորեն կապել են Խաչատուր Պողոսյանի ու Սամվել Հարությունյանի հետ: «Ճիշտ է` Խաչատուր Պողոսյանի մեղքն էլ ապացուցված չէ, սակայն մենք անուղղակիորեն ստիպված ենք Խաչիկ-Սամվել էպիզոդների մեջ մտնել: Գործում շատ կարևոր դրվագ կա: Պարույր Հայրիկյանը մեքենայից դուրս է եկել և հետո հիշել է, որ պայուսակը մոռացել է, վերադարձել է, կիսով չափ մարմնով մտել է մեքենայի մեջ, մի քանի վայրկյան մնացել է մեջը: Եթե Խաչատուր Պողոսյանը սպանելու մտադրություն ունենար, հեշտությամբ կարող էր կրակել, հատկապես երբ նրա ատրճանակի մեջ 7 փամփուշտ է եղել»,- նշեց փաստաբանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ևս մեկ անգամ հստակեցրեց այն հարցը, որը կապված էր բոլորին հետաքրքրող 100 հազար դոլարի հետ: Նա նշեց, որ այդ հարցը Սեդրակյանին տրվել է նաև դատարանում, ինչին նա պատասխանել է շատ հակիրճ: «Դատարանը հարցրեց Վարդան Սեդրակյանին, թե որտեղից նրան այդքան մեծ չափի գումար: Սեդրակյանն  էլ ասաց, որ դա ոչ մի կերպ չի կապվում Հայրիկյանի հետ»,- հիշեցրեց Սիրունյանը:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14, ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանին ու Սամվել Հարությունյանին, համապատասխանաբար, 14 և 12 տարի ազատազրկման: Հայրիկյանի նկատմամբ մահափորձը կատարվել է նախընտրական շրջանում, hունվարի 31-ին` ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am