Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Մետրոյի 3 վագոնով 1 շարժակազմ ևս վերանորոգվել է և մեկ շաբաթից երթևեկելի գիծ դուրս կբերվի

Մետրոյի 3 վագոնով 1 շարժակազմ ևս վերանորոգվել է և մեկ շաբաթից երթևեկելի 
գիծ դուրս կբերվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիմնովին վերանորոգվել և մեկ շաբաթից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի 3 վագոնով 1 շարժակազմ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։ 

«Հիմնանորոգված մեկ շարժակազմը հնարավոր կլինի շահագործել մոտավորապես երեք ու կես տարի»,-նշեց Երևանի մետրոպոլիտենի  տնօրենը։ 

Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ 2022 թվականից Երևանի մետրոպոլիտենում հիմնանորոգվել է 11 շարժակազմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am