Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի հավատում, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական ուղղվածություն ունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում չկան այն բանի ապացույցներ, որ Իրանը ռազմական միջուկային ծրագիր Է մշակում: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք նախկինի պես այն բանի ոչ մի նշան չենք տեսնում, որ Իրանի միջուկային ծրագրում ռազմական ուղղվածություն կա: Ոչ մի նշան»,-ասել Է նա «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Մենք այլ բան ենք տեսնում. այն, որ կա միջուկային նյութ, որն արտադրվում Է Իրանում, եւ որը վերահսկվում Է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների, մասնագետների կողմից: Այդ միջուկային նյութը չի օգտագործվում ռազմական կարիքների համար, ինչը պաշտոնապես հաստատված Է գործակալության կողմից»,-նշել Է ռուս դիվանագետը:
Կարդացեք հոդվածը` Русский