1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Լուսաձոր բնակավայրի նորակառույց դպրոց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
ՀՀ վարչապետը Լուսաձորի նորակառույց դպրոց է այցելել Ակնաղբյուր համայնքից՝ դպրոցական ավտոբուսով։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետը հայտնել էր մարզերում դպրոցական ավտոբուսի ծառայության գործարկման մասին։
Վարչապետն այս պահին շրջայց է կատարում Լուսաձորի նորակառույց դպրոցում, ծանոթանում պայմաններին։
Կարդացեք հոդվածը` Русский