Տեսանյութ

Ռուսաստանաբնակ հայ գործարարը խոստացել է կաշառք տալ՝ «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից,  Կոմիտեի ծառայողները ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք 2026 թվականի հունիսի 7–ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք–գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։

Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին կաշառքի առաջարկի կամ այլ իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում, այդ թվում՝ անանուն եղանակով, անհապաղ դիմել Կոմիտե՝ տեղեկացնելով, որ քաղաքացու տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում