1 րոպեի ընթերցում
Երևանի հեռուստաաշտարակի վրա Հարկ վճարողի օրվա առթիվ շնորհավորական գրառում է հայտնվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Հեռուստաաշտարկը լուսավորվել է հետևյալ գրառմամբ․
«Տոն շնորհավոր, հարկ վճարող»։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ տեսանյութին կից գրել է․
«Սիրելի՛ հարկ վճարողներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա կապակցությամբ։ Ձեր պատասխանատու վերաբերմունքն ու համագործակցությունը մեր երկրի կայուն զարգացման կարևոր հիմքերից են։
Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ՝ ձեր ներդրման ու մեր երկրի զարգացման գործում ունեցած կարևոր դերի համար»։