Իրավունք

Թվայնացվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները. նախագործարկվել է mcs-citizenship.am-ը

1 րոպեի ընթերցում

Նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship.am) միջոցով։

«Դիմումատուները հնարավորություն կունենան․

- առցանց գրանցվել հարթակում,
- ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ,
- ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։

Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համակարգում գրանցվելու կարգը՝ https://shorturl.at/IcGVR

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում