Ամենաուժեղ կնոջ դերակատարուհին հանդիսատեսներին գերել Է իր հագուստով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Բրի Լարսոնը Jimmy Kimmel Live շոուի հանդիսատեսներին գերել Է իր բաց հագուստով: Տեսանյութը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամենաուժեղ կնոջ՝ կապիտան Մարվելի դերակատարուհին համանուն ֆիլմում ժամանակավորապես դարձել Է հաղորդավարուհի եւ եթերում հայտնվել Է խորը լանջաբացվածք ունեցող սեւ զգեստով: Նա կատակել Է իր արտաքնի շուրջ: «Նա (հաղորդավար Ջիմմի Քիմելը) ասել Է՝ ինձ զգամ ինչպես տանը: Այնպես որ ես եկել եմ նրա գրասենյակ, հանել կրծկալս եւ, քանի որ հարբած Էի, բազմաթիվ ծածկոցներ եմ պատվիրել ինտերնետ-խանութից»,-ասել Է Լարսոնը:

Հանդիսատեսներից շատերն ուշադրություն են դարձրել կերպարին եւ այն դրական են գնահատել սոցցանցերի հրապարակումներում: «Նա հիանալի տեսք ունի»,- նշել Է դերասանուհու երկրպագուներից մեկը:

«Բայց չԷ որ իսկապես հնարավոր Է սիրել մեկին, հարգել նրա տաղանդը եւ դրա հետ մեկտեղ գնահատել այս ցնցող խորը բացվածքը կրծքի վրա»,-եզրափակել Է մեկ այլ յուզեր: Ավելի վաղ IMDb-ը Լարսոնին ճանաչել Է 2019 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհին: Գլխավոր գործոններից մեկը դարձել Է «Կապիտան Մարվել» գերհերոսական կինոնկարի թողարկումը, ինչպես նաեւ նրա հայտնվելը Marvel-ի կինոաշխարհի մեկ այլ ֆիլմում՝ «Վրիժառուներ. ֆինալ»-ում: Լարսոնը ճանաչում Է ստացել 2015 թվականին «Սենյակը» ֆիլմի շնորհիվ: Ժապավենում խաղացած դերի համար նա «Օսկար» մրցանակ Է ստացել որպես լավագույն դերասանուհի:

Հայերեն Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ