Life

Բիլլի Այլիշը պատմել Է, թե ինչն Է իրեն ոգեշնչել գրելու Bad Guy երգը

1 րոպեի ընթերցում

Բիլլի Այլիշը պատմել Է, թե ինչն Է իրեն ոգեշնչել գրելու Bad Guy երգը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիլլի Այլիշը պատմել Է, որ Bad Guy երգի մտահղացումն ի հայտ Է եկել որպես արձագանք մի երիտասարդի «կոպիտ պահվածքի»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rolling Stone-ը:

Երգչուհին այդ կապակցությամբ իր խոհերի մասին պատմել Է հրատարակությանը տված հարցազրույցում. «Դե լավ, մտածեցի ես, եթե դու քեզ այդպես ես պահելու, ես նույնպես ինձ կձեւացնեմ այնպիսին, ինչպիսին ես իրականում չեմ»: Երգում առկա դադարները նա բացատրել Է հղումով Never(JID) եւ Stuck InThe Mud (Isaiah Rashad) կոմպոզիցիաներին, որոնցում երաժշտությունը կանգ Է առնում 5 վայրկյան, իսկ հետո կրկին շարունակվում Է: Այս հնարքը նրան հետաքրքիր Է թվացել:

Bad Guy թրեքը տեղ Է գտել Բիլլի Այլիշի When We All Fall Asleep, Where Do We Go? դեբյուտային ալբոմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում