Life

Արինա Գրանդեն թողարկել Է առաջին համերգային ալբոմը

2 րոպեի ընթերցում

Արինա Գրանդեն թողարկել Է առաջին համերգային ալբոմը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Արինա Գրանդեն ցանցում ներկայացրել Է առաջին համերգային ալբոմը, որն անվանել Է «K bye for now (swt live)», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Посмотреть эту публикацию в Instagram

thank you

Публикация от Ariana Grande (@arianagrande) 22 Дек 2019 в 10:55 PST

Թրեք-թերթիկում տեղ Է գտել 32 կոմպոզիցիա, որոնք երգչուհին իր չորրորդ՝ Sweetener համաշխարհային շրջագայության ժամանակ կատարել Է հաջակցություն համանուն ալբոմի եւ «Thank u, next» ստուդիական ալբոմի, ինչպես նաեւ այլ երգեր, օրինակ՝ «Be alright,»-ը, «Love me harder»-ը, «Dangerous woman» and «Break free»-ն: Սկավառակին կարելի Է ծանոթանալ կամ ներբեռնել բազմաթիվ թվային հարթակներում:

«K bye for now (swt live)» ժողովածուն դարձել Է Գրանդեի երկրորդ լիաֆորմատ ռելիզը փետրվարին «Thank u, next» ալբոմի թողարկումից հետո:

Ընդհանուր առմամբ, սկսած մարտից, Գրանդեն ներկայացրել Է ավելի քան հարյուր շոու ԱՄՆ-ում, Կանադայում ու Եվրոպայում եւ վաստակել Է միլիոնավոր դոլարներ, ինչը նրան դարձրել Է այս տարի հյուրախաղերով հանդես եկած ամենահաջողակ աստղերից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում