Երաժշտական ճանապարհորդություն Հայաստան. ռուսական «Երազողները»-ը նախագծի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ճանաչողական զբոսաշրջային «Моя Планета» հեռուստաալիքը «Երազողները» նոր նախագծի շրջանակում անդրադարձել է Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդումը ներկայացնում է հայկական ավանդույթները, հայկական էթնո-ջազը, ժամանակակից արվեստը:

«Երազողները»-ը նախագծի շրջանակում հերթական ընտրված նամակը երաժիշտ Դինա Մորոզովայինն էր: Նա երազում էր կազմակերպել երաժշտական զբոսաշրջային ճանապարհորդություն: Հերոսուհու ընտրությամբ, հաղորդման խմբագրության ջանքերով հաջորդ հեռուստահաղորդումը նկարահանվել է Հայաստանում: Հաղորդման մեջ նշվում է, որ հայերը համարվում են հնագույն ազգերից մեկը, հետևաբար նրանց մշակույթն ու ավանդույթներն ունեն բազմադարյա պատմություն: Անդրադարձ է կատարվում հայկական երաժշտական գործիքներին, մասնավորապես, դուդուկին: Առանձին խոսվում է Շառլ Ազնավուրի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Շերի (Շերիլին Սարգսյան) մասին: Ճանապարհորդությունը սկսվում է Երևանից, որտեղ հաղորդման հերոսուհին այցելում է հայտնի ջազ ակումբները, այնուհետև լինում է Գառնիում, Գեղարդում, Էջմիածինում և այլ գեղատեսիլ վայրերում: Երաժշտական ուղղվածությամբ հաղորդման շրջանակում չի շրջանցվել հայկական խոհանոցը: Հերոսուհին ներկայացնում է ձմռանն ամենաշատ պահանջված ճաշատեսակները:

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: «Երազողները»-ը նոր նախագիծ է «Моя Планета»-ի եթերում, ինչը օգնում է իրականություն դարձնել զբոսաշրջության հետ կապված ամենանվիրական ցանկությունները:

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը