Հասարակական

Մեղվահովիտ գյուղի մոտակա դաշտում այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ

1 րոպեի ընթերցում

Մեղվահովիտ գյուղի մոտակա դաշտում այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 22-ին, ժամը 10:13-ին տեղեկություն է ստացել, որԼոռու մարզի Մեղվահովիտ գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14։41-ին, մարվել՝ 14։43-ին։ Այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ, որից 4 հա՝ անտառածածկ տարածքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում