ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 7-ի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց անփոփոխ:
Որոշումը ենթակա է բողոքարկման Վճռաբեկ դատարանում 15-օրյա ժամկետում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դեկտեմբերի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը:
Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել: