Նորշենի միակ բնակչուհին ստացավ ՀՀ վարչապետի շնորհակալագիրն ու դրամական պարգև

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար Շիրակի մարզի Նորշեն (նախկին՝ Խարկով) գյուղի բնակչուհի Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանին հանձնել է շնորհակալագիր և 500 հազար դրամի պարգև։ Շնորհակալություն հայտնելով` Վահանդուխտ տատիկը խնդրեց բարեկարգել դեպի գյուղ տանող ճանապարհը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը։ Պարգևը ստանալուց տատիկն հուզվեց ու նշեց, որ այսպիսի ուշադրության առաջին անգամն է արժանանանում:

Վահանդուխտ Մելքոնյանը սահմանային Նորշեն բնակավայրում ապրում է 60 տարուց ավելի, վերջին տարիներին Նորշենի միակ բնակիչն է, սակայն իրեն մենակ չի զգում; Չնայած արդեն 83 տարեկան է՝ զբաղվում է հողագործությամբ և մեղվապահությամբ:

Գյուղը միանգամից չի դատարկվել, այլ քայլ առ քայլ։ «Սկզբում էր դժվար, հիմա արդեն սովորական է դարձել։ Զբաղվում եմ մեղվապահությամբ ու հողագործությամբ, հյուրերի պակաս էլ չունեմ»,-«Արմենպրես»-ին հայտնեց տատը՝ վստահեցնելով, որ ամենապաշտպանված մարդն է իրեն զգում՝ գյուղը ռուս ու հայ սահմանապահների հսկողության տակ է։

Նորշենը, շատ մոտ գտնվելով Անիին, հրաշալի դիտակետ է։ Սահմանային այս գյուղը մտնելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն սահմանապահ ջոկատից, որը ստանալը երկարատև գործընթաց է։ Լքված գյուղի միակ պահապանը Վահանդուխտ տատն է:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո