Ինովացիա

Բրիտանական ընկերությունը հայտնել Է Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսի մասին

1 րոպեի ընթերցում

Բրիտանական ընկերությունը հայտնել Է Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի ավելի քան 267 միլիոն օգտատերերի տվյալների բազան հայտնվել Է Համացանցում: Այդ մասին ասված Է Comparitech բրիտանական հետազոտական ընկերության հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկատվության համաձայն, Ցանցում հայտնվել են հեռախոսահամարներ, անուններ, օգտահաշվի իդենտիֆիկատոր: Նշվում Է, որ առաջին անգամ բազան նկատել են դեկտեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 12-ին տվյալները հրապարակվել են հաքերական ֆորումում, որտեղից դրանք կարելի Էր ազատ ներբեռնել: Փորձագետ Բոմ Դյաչենկոյի կողմից արտահոսի հայտնաբերումից եւ ինտերնետ-պրովայդերին նրա գանգատից հետո բազան արգելափակել են, հավելել են ընկերությունում:

Նշվում Է, որ արտահոսը հիմնականում վերաբերել Է Միացյալ Նահանգներից Facebook-ի օգտարերերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում