Life

«Միսս Ամերիկա» մրցույթի հաղթող Է ճանաչվել Քամիլ Շրայերը՝ Վիրջինիայի նահանգից

2 րոպեի ընթերցում

«Միսս Ամերիկա» մրցույթի հաղթող Է ճանաչվել Քամիլ Շրայերը՝ Վիրջինիայի նահանգից

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Ամերիկա» մրցույթը շահել Է կենսաքիմիա ուսումնասիրող ուսանողուհի Քամիլ Շրայերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Time հանդեսը: Քամիլը, որը Վիրջինիայի նահանգից Է, բակալավրիատ Է ավարտել կենսաքիմիայի եւ համակարգային կենսաբանության ծրագրի գծով: Բացի այդ, նա պլանավորում Է գիտական աստիճան ստանալ դեղագործության բնագավառում:

Ուսումնառության ասպարեզում ձեռքբերումներն աղջկան օգնել են նաեւ հաղթել տաղանդների մրցույթում՝ ստուգատեսի առանձին մասում, որի շրջանակում նա ցուցադրել Է ջրածնի գերօքսիդի կատալիտիկ քայքայումը: Քոննեքթիքութի նահանգում անցկացված մրցույթի մասնակիցները պայքարում Էին 50 հազար դոլարի չափով դրամական մրցանակի եւ մեկ տարվա ընթացքում որպես միսս Ամերիկա աշխատելու հնարավորության համար՝ սոցիալական նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:

Անցյալ տարի մրցույթի կազմակերպիչները հայտարարել Էին, որ դադարելու են կանանց գնահատել բացառապես նրանց արտաքինով եւ, մասնավորապես, չեղարկել են լողազգեստներով դեֆիլեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում