Հասարակական

«Արմենպրես»-ն իր ուրույն տեղն ունի հայաստանյան լրատվական տիրույթում. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ն իր ուրույն տեղն ունի հայաստանյան լրատվական տիրույթում. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին՝ գործակալության 101-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության ստեղծագործ կոլեկտիվին՝ գործունեության 101-ամյակի կապակցությամբ:

«Արմենպրես» գործակալությունն իր ուրույն տեղն ունի հայաստանյան լրատվական տիրույթում: Անաչառ, հավաստի և օպերատիվ լրատվությունն այսօր մեր ժամանակների կարևոր հրամայականն է և պետք է լինի բոլոր զանգվածային լրատվամիջոցների գործունեության կարևորագույն բաղադրիչը:

«Արմենպրես» գործակալությունը, որդեգրելով հենց այս սկզբունքները և դարձնելով այն գործունեության հիմնական ուղենիշ, տասնամյակներ շարունակ լրատվական դաշտի առաջնագծում է, և հենց դա է հանրային նրա բարձր վարկանիշի և հաջողության գրավականը:

Շնորհավորելով գործակալության բոլոր աշխատակիցներին տարեդարձի առիթով՝ ցանկանում եմ ստեղծագործական հաջողություններ, ընթերցողների կայուն լսարան, անմնացորդ նվիրում՝ ի նպաստ մեր ընդհանուր նպատակների իրականացման»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում