ՌԴ պատգամավորը ռազմական հավասարակշռությունը համարում է ԼՂ խնդրի խաղաղ լուծման երաշխիք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով` ցանկացած հակամարտությունում իրավիճակը կարող է ապակայունացնել ուժերի անհամաչափությունը: Այս մասին Կոսաչովն ասաց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանի Հանրապետությանը զենքի վաճառքին:

«Ցանկացած հակամարտությունում, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, իրականում իրավիճակը ապակայունացնում է ուժերի անհամաչափությունը, երբ մի կողմի մոտ առաջանում է կամ իրական հնարավորություն, կամ խաբկանք, որ նա կարող է հաղթանակ տանել ռազմական հակամարտությունում: Մեր խորին համոզմամբ` այս տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը հանդիսանում է նյութական երաշխիքներից մեկը` այս հակամարտությունը ոչ ռազմական վիճակի մեջ պահելու համար»,- ասաց Կոսաչովը:

Նա հավելեց, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցում է տարբեր պայմաններում, սակայն Ադրբեջանին զենքի վաճառքից հրաժարվելը կարող է բերել անցանկալի հետևանքների:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում ենք տարբեր պայմաններում: Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի և' գործընկերը, և' դաշնակիցը, Ադրբեջանի հետ այդպիսի հարաբերություններ չունենք, բայց այդպիսի համագործակցությունից հրաժարվելն Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից կբերի երկու անցանկալի հետևանքների ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների համար: Այդ հավանական հեռանկարներից մեկն այն է, որ կարող են հայտնվել Ադրբեջանին զենքի այլ մատակարարներ, որի դեպքում կարող է սկսվել զինտեխնիկայի հզորության ցուցադրություն, որպեսզի պարզեն, թե որ կողմն է ավելի ուժեղ, երկրորդն այն է, որ կարող է խաթարվել ռազմական հնարավորությունների հավասարակշռությունը, որն այսօր կա»,- նշեց պատգամավորը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա