Life

Queen-ը թողարկել Է 1984 թվականի սուրբծննդյան երգի հոլովակը

1 րոպեի ընթերցում

Queen-ը թողարկել Է 1984 թվականի սուրբծննդյան երգի հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Youtube-ում Queen ռոք-խմբի պաշտոնական ալիքում հայտնվել Է «Thank God it’s Christmas» երգի անիմացիոն հոլովակը, որը ձայնագրվել Է տակավին 1984 թվականին:

Նշվում Է, որ գաղափարի հեղինակներ են դարձել խմբի երաժիշտներ Բրայան Մեյը եւ Ռոջեր Թեյլորը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլովակում ցուցադրված Է մարդկանց սովորական կյանքը Սուրբ ծնունդի նախօրյակին. փողոցում զբոսնող քաղաքի բնակիչներ, տոնածառի համատեղ զարդարում եւ մի խումբ մարդիկ, որոնք տանիքի վրա դիտում են հյուսիսափայլը:

«Thank God it’s Christmas» երգը դարձել Է Queen-ի երաժիշտներ Բրայան Մեյի եւ Ռոջեր Թեյլորի համագործակցության արդյունքը եւ առաջին անգամ հնչել Է 1984 թվականին: Կոմպոզիցիան վեց շաբաթ շարունակ գլխավորել Է բրիտանական երաժշտական չարթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում